SILK NOTE ՓԱՌԱՏՈՆ 2019

ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ

Silk Note փառատոնն առաջխաղացնելու համար մենք սահմանել էինք հետևյալ նպատակները` փառատոնի մասին  իրազեկել թիրախային լսարանին և նպաստել փառատոնի կայքի այցելությունների ու օնլայն վաճառքների դինամիկայի աճին: Որպես թիրախային լսարան ընտրվել էին հետևալ երկրները՝ Հայաստան, Վրաստան, Ռուսաստան և Ուկրաինա:

Մշակված թվային մարքեթինգի ռազմավարությունը բաղկացած էր չորս հիմնական կետերից՝ ճանաչելիության բարձրացում, թիրախային լսարանի ներգրավում, օնլայն տոմսերի վաճառք և կոնվերսիայի աճ:

ԿԱՅՔԻ ԲԱԶԱՅԻՆ SEO

Փառատոնի կայքը հիմնական հարթակն էր, որտեղից կատարվում էր օնլայն տոմսերի վաճառքը։ Ի սկզբանե մենք օպտիմալացրինք www.silknote.org կայքը` որոնողական համակարգերում կայքի տեսանելիությունը բարձրացնելու նպատակով։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԻ ՄԱՐՔԵԹԻՆԳ

Նշված նպատակներին հասնելու համար մենք իրականացրինք սոցիալական մեդիաների մարքեթինգ Facebook, Instagram, Vkontakte և Twitter հարթակներում` ստեղծելով համապատասխան վիզուալ և վերբալ կոնտենտ ամեն հարթակի համար: 

Արշավի ընթացքում օգտագործեցինք նաև retargeting գործիքը` նպատակ ունենալով ներգրավել արդեն իսկ փառատոնի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած թիրախային լսարանին:

Տեղադրեցինք բաներային գովազդներ Google Ads և Yandex.Direct հարթակներում, իրականացրեցինք վիդեո գովազդների տեղադրում YouTube-ում:

Գովազդի տեղադրումներ ունեցանք նաև WiMedia wifi գովազդային հարթակում` թիրախավորելով այդ ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկներին:

 

 


SILK NOTE ՓԱՌԱՏՈՆ 2019
SILK NOTE ՓԱՌԱՏՈՆ 2019
SILK NOTE ՓԱՌԱՏՈՆ 2019
SILK NOTE ՓԱՌԱՏՈՆ 2019
SILK NOTE ՓԱՌԱՏՈՆ 2019

ԻՆՖԼՅՈՒԵՆՍԵՐ ՄԱՐՔԵԹԻՆԳ

Silk Note փառատոնի մասին մասնավորապես երիտասարդությանն իրազեկելու նպատակով ներգրավեցինք նաև Instagram ինֆլյուենսերների: Կապ հաստատեցինք երիտասարդության շրջանում ճանաչված երևանյան ինֆլյուենսերների հետ, ովքեր տարբեր ֆոտո/վիդեո/սթորիների միջոցով պատմեցին գալիք փառատոնի մասին, ինչպես նաև իրենց լսարանի շրջանում մրցույթներ իրականացնելով` խաղարկեցին փառատոնի համերգների տոմսեր: Արդյունքում զգալիորեն ավելացան Silk Note փառատոնի էջերի այցելությունները և հետևորդների քանակը:

ՎԼՈԳԻՆԳ

Ռուսաստանյան լսարանին աշնանային Երևանի կյանքը լավագույնս ներկայացնելու և գալիք փառատոնի մանրամասները ներկայացնելու համար՝ ընտրեցինք վլոգի ձևաչափը: Նկարահանեցինք ռուսալեզու տեսահոլովակ, որն ունեցավ 33.000-ից ավելի դիտելիություն սոցիալական ցանցերում` գրավելով թիրախային լսարանի ուշադրությունը փառատոնի նկատմամբ:

Հայաստանյան հանդիսատեսի համար ստեղծեցինք հայալեզու հոլովակ հայտնի վլոգեր Օվսաննա Սիմոնյանի հետ, ով ներկայացրեց փառատոնի հեդլայներներին ու ծանոթացրեց համերգների տոմսերը գնելու կարգին:

Երկամսյա թվային արշավի արդյունքում ընդհանուր առմամբ փառատոնի մասին տեղեկացավ 2 միլիոն մարդ, Silknote կայքի այցելությունները հասան ավելի քան 67.000-ի և վաճառվեց 8000-ից ավել տոմս: Վաճառված տոմսերի մոտ 20%-ն օտարերկրացիներն էին ձեռք բերել: 

 


SILK NOTE ՓԱՌԱՏՈՆ 2019
SILK NOTE ՓԱՌԱՏՈՆ 2019
SILK NOTE ՓԱՌԱՏՈՆ 2019
SILK NOTE ՓԱՌԱՏՈՆ 2019
SILK NOTE ՓԱՌԱՏՈՆ 2019
SILK NOTE ՓԱՌԱՏՈՆ 2019
loading