-
ԻՄ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԱՐՇԱՎԸ 2014
2014թ.-ի հոկտեմբեր ամիսը հայտարավել էր որպես «Իմ ֆինանսների ամիս»՝ նպատակ ունենալով ժամանցային միջոցառումների միջոցով հասարակությանը ծանոթացնել ֆինանսական կազմակերպությունների գործունեությանը: Կազմակերպված «Իմ ֆինանսների արշավի» ընթացքում մի շարք միջոցառումներ իրականացվեցին Երևանում և Հայաստանի մարզկենտրոններում:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀՈԼՈՎԱԿ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
-
Իմ ֆինանսների արշավը 2014
2014թ. ամբողջ հոկտեմբեր ամսվա ընթացքում մեր կողմից բրենդավորված հատուկ բեռնատարը շրջեց Հայաստանի մարզերով և մայրաքաղաքով, որտեղ և անցկացվեցին ֆինանսական էքսպո-ցուցահանդեսներ: Էքսպոներին մասնակցեցին 15-ից ավելի ֆինանսական կազմակերպություններ: Իմ ֆինանսների ամիսը եզրափակվեց նոյեմբերի 1-ին՝ միաժամանակ Հյուսիսային պողոտայում նշելով Խնայողությունների միջազգային օրը:
-
ԻՄ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԱՐՇԱՎԸ
Իմ ֆինանսների արշավի ընթացքում ՀՀ մարզերի ու Երևանի բնակիչները ինտերակտիվ և հետաքրքիր կերպով տեղեկացան վարկերի ձեռքբերման, ավանդների ներդրման առավելությունների մասին, ծանոթացան բանկերի և ֆինանսական կազմակերպությունների առաջարկներին, թողեցին իրենց նվիրական ցանկությունները Երազանքների ծառին և մասնակցեցին դրամական մրցանակների խաղարկությանը:
-