-
dahook ռեստորանի և գարեջրերի բրենդավորում
dahook-ը Ծաղկաձորում գտնվող ռեստորան է` սեփական գարեջրի գործարանով։ Բրենդը զբաղվում է նաև շշալցված գարեջրի արտադրությամբ և վաճառքով։ Գործարանում արտադրվում է գարեջրի 4 տեսակ՝ Hell, Weiss, Schwarz և Red IPA։ MAROG-ի և dahook-ի համագործակցության արդյունքում ստեղծվել է նոր բրենդ՝ յուրօրինակ վիզուալ ինքնությամբ, վերբալ հնչողությամբ, բրենդի արժեքային համակարգով։
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
ՇՇԻ ԴԻԶԱՅՆ
ՊԻՏԱԿՆԵՐԻ ԴԻԶԱՅՆ
ԴԻԶԱՅՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ
ԱՆՈՒՆ ԵՎ ԲՐԵՆԴԻ ԽՈՍՏՈՒՄ
ԲՐԵՆԴԻ ՀԱՐԹԱԿ
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
-
dahook-ի ինքնությունը ստեղծելիս թիմը միավորել է դահուկներով սահելու ընթացքում թռիչքի զգացողությունը և դահուկ արևադարձային թռչնի թռիչքը, ինչի արդյունքում ստացվել է բրենդի հիշվող անունն ու ինքնատիպ տարբերանշանը:
Բրենդի ստեղծման ընթացքում MAROG-ն իր առաջ խնդիր էր դրել ստեղծել մի բրենդ, որը կտպավորվի առաջին իսկ հայացքից։ Արդյունքում հետաքրքիր համադրում է ստացվել, որը միավորել է արևադարձային dahook թռչնին սկանդինավյան վիզուալ տարրերի հետ ու այս ամենը բերել Ծաղկաձոր։
.jpg)
-
Նկարազարդերում, ռեստորանի շենքի ներքին և արտաքին հարդարանքում օգտագործված սկանդինավյան ոճի միջոցով ապահովել ենք բրենդի թարմությունն ու ընդգրկուն զանազանությունը։
Մշակվել է գարեջրի շշերի դիզայնը․ չորս տեսակի գարեջրերից յուրաքանչյուրն իրեն հատուկ գունային լուծում է ստացել, իսկ դիմապիտակի ներքևի սուր հատվածում օգտագործել ենք թռչնի պոչի սրությունը։
Վիզուալ ինքնության մեջ կապույտ գույնը խորհրդանշում է թռչնի թռիչքը, երկինքն ու ջուրը (dahook թռչունը ապրում է հիմնականում ջրային տարածքներում)։ Օգտագործված սևը, սպիտակն ու կարմիրը խորհրդանշում են թռչնի գույները, ինչպես նաև հավասարակշռում են բրենդի գունային լուծումները։ Իսկ բեժ գույնը փոխանցում է գարեջրի գույնն ու ցորենի հասկի երանգները։ Նման գունապնակը բրենդի վիզուալ ինքնությունը դարձնում է խաղարկային, արտահայտիչ և հիշվող։
.jpg)
.jpg)
.jpg)