-
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՏՈ ԿՈՆՏԵՆՏԻ ՍՏԵՂԾՈՒՄ FINLANDIA ՕՂՈՒ ՀԱՄԱՐ
Finlandia օղին արտադրվում է Ֆինլանդիայում՝ սկսած 1970թ-ից: Այն արտահանվում է աշխարհի շուրջ 135 երկիր, ունի նաև համային տարատեսակներ:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ԿՐԵԱՏԻՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ
ՍՈՑԻԱԼ ՄԵԴԻԱ ՄԱՐՔԵԹԻՆԳ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Օնլայն հարթակում Finlandia օղու առաջխաղացմամբ զբաղվելիս հասկացանք, որ բրենդը հայկական իրականությունում ներկայացնելու դեպքում ավելի ուժեղ կապ կստեղծվի հայ սպառողի հետ: Եվ Նոր տարին այն ժամանակահատվածն է, երբ հայկական ընտանիքներում ճոխ սեղաններ են բացվում, որոնցից անպակաս է նաև օղին: Ասպիսով, Ամանորին ընդառաջ իրականացրեցինք հատուկ լուսանկարահանում, որտեղ հայտնի որակյալ ֆիննական օղին ներկայացրեցինք հայկական համեղ ուտեստների և աղանդերի համադրությամբ:
Այս լուսանկարահանման արդյունքում կարողացանք թարմություն մտցնել բրենդի ընկալման մեջ՝ այն դարձնելով հայկական սեղաններից անպակաս խմիչք:


