-
ԿՈԿԱ-ԿՈԼԱ ԶԵՐՈ-Ի ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Կոկա-Կոլա Զերո-ն «Կոկա-Կոլա» ընկերության պրոդուկտ է: Կոկա-Կոլա Զերո-ն նրանց համար է, ովքեր ցանկանում են վայելել դասական Կոկա-Կոլա-ի համն առանց շաքարի:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ԳՈՎԱԶԴ
BTL/ՀԱՄՏԵՍՈՒՄ
ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀՈԼՈՎԱԿ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
-
Կոկա-Կոլա Զերո-ի մուտքը Հայաստան
Կոկա-Կոլա Զերո զովացուցիչ ըմպելիքի մուտքը Հայաստան ազդարարվեց յուրօրինակ միջոցառմամբ: Գլաչմուշկներով երիտասարդներն անցորդներին առավոտյան փոխանցեցին բաժակներ, որոնց վրա նշված էր տեղն ու ժամը: Իսկ արդեն երեկոյան շնորհանդեսի մասնակիցները պարզեցին, որ բաժակները Կոկա-Կոլա Զերո ըմպելիս գունափոխվում են սպիտակից սև և վայելեցին այդ նորույթը բեմում տեղադրված հսկայական ըմպելի բիլբորդից:
-
ԿՈԿԱ-ԿՈԼԱ ԶԵՐՈ-Ի ՆՈՐԱՐԱՐ ՇՈՈՒՆ
Միջոցառումը տպավորիչ դարձնելու համար պարային շոու բեմադրեցինք, որը սինխրոնացված էր հետևի ֆոնին ցուցադրվող անիմացիային: Իսկ ահա ըմպելի բիլբորդի բացումից հետո մարդկանց ոգևորությունը կրկնապատկվեց: Շոուի մաս էին կազմում նաև DJ-ները, հայտնի երգիչներն ու գլաչմշկավարները:
-
-
Կոկա-Կոլա Զերո-ի համտեսումը ԵՐԵՎԱՆՈՒՄ
Միջոցառմանը հաջորդեց Կոկա-Կոլա Զերո-ի համտեսումը: Հատուկ բրենդավորված միկրոավտոբուսով մի խումբ երիտասարդներ շրջում էին Երևանի տարբեր փողոցներով և անցորդներին հյուրասիրում Կոկա-Կոլա Զերո: