-
եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ
«եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ»-ը ծրագիր է, որի նպատակն է մոտիվացնել մարդկանց վարել առողջ կենսակերպ և պահպանել հավասարակշռված սննդակարգ: Այս տարի 10.000 մասնակից Հայաստանի 28 քաղաքներից մասնակցեց ծրագրի միջոցառումներին:
Ծրագիրն իրականացվեց «Կոկա-Կոլա»-ի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, «Գլոբալ Շեյփերս Երևան»-ի և «ՄԱՐՕԳ» կրեատիվ գործակալության կողմից:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՍՄՄ
ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀՈԼՈՎԱԿ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
-
Սպորտային միջոցառումների բումը
Մարդիկ ծրագրի ամբողջ ընթացքում ակտիվորեն մասնակցում էին միջոցառումներին, ինչպես նաև տարածում սոց. ցանցերում #beActiveliveHealthy հաշթագով: Workout Fest, վոլեյբոլի լողափնյա մրցումներ, հեծանվային դասընթացներ, բացօթյա ֆիթնես, բասկետբոլի ուսանողական մրցումներ՝ բոլոր այս միջոցառումները մեծ տարածում գտան և լավ հիմք ծառայեցին, որպեսզի մարդիկ իսկապես սկսեն վարել առողջ ապրելակերպ:
-
Սպորտային փառատոն
Սպորտային փառատոնը մեկնարկեցինք Հեծանվային մարաթոնով, որի մասնակիցների թիվը հասավ 500-ի՝ ներգրավելով նաև շոու բիզնեսի ներկայացուցիչների: Արդեն փառատոնի ժամանակ ապշեցնող ցուցադրական ելույթներ ունեցան հեծանվային BMX շոուի ռուս մարզիկները, պարկուրի և վորքաութի հայ ատլետները, եղան սպորտային մրցումներ: «Lelocity» ռոք բենդն իր կենդանի համերգով, ինչպես նաև DJ Guevo-ն և DJ Leo-ն ապահովեցին Սպորտային փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը:
-
եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ
Ծրագիրը մեծ հաջողություն ունեցավ՝ ներգրավելով մեդիա դաշտը, հայտնի մարդկանց ու բազմաթիվ քաղաքացիների: Ավելի քան 1.600.000 մարդ գոնե մեկ անգամ լսեց ծրագրի մասին հեռուստատեսության, ինտերնետի և այլ հարթակների միջոցով: Գալիք տարիներին ծրագիրը կշարունակվի՝ խոստանալով ավելին…
-