FINLANDIA. ՍՏԵՂԾԻ´Ր ՔՈՆԸ

Finlandia Vodka-ի համային օղիները գովազդելու և մարդկանց դրանց ծանոթացնելու համար հետաքրքիր ու տարբերվող գաղափար մշակեցինք։ Հաշվի առնելով այն փաստը, որ մարդիկ բրենդի մասին հիշում են ինչ-որ հետաքրքիր փորձառություն անցնելուց և առաջարկվող ապրանքատեսակն անմիջականորեն փորձելուց հետո մենք իրականացրինք «Վայելի´ր արտասովորը, ստեղծի´ր քոնը» BTL արշավը:

Արշավի շրջանակում մարդիկ հնարավորություն ունեին ինքնուրույն ստեղծել իրենց կոկտեյլը Finlandia-ի համային օղիներով․ հինգ տարբեր բարերում նրանք պատվիրում էին Finlandia set-ը, ստանում կոկտեյլի բաղադրիչներն ու տեղում պատրաստում իրենց կոկտեյլը:

Այս հետաքրքիր փորձառությունը թույլ տվեց մարդկանց ոչ միայն վայելել այդ ամբողջ ընթացքը, այլև համոզվել, որ Finlandia Vodka-ի համային օղիներով հնարավոր է հեշտությամբ պատրաստել համեղ կոկտեյլներ նույնիսկ տանը։

Այս ակտիվությունը դարձավ նաև սոցիալական ցանցերում համային օղիները առաջխաղացնելու լավ տարբերակ։ Մարդիկ իրենց իսկ պատրաստած կոկտեյլները տարածում էին սոցիալական ցանցերում՝ կարճ վիդեոների կամ լուսանկարների տեսքով։

Արդյունքում՝ ակտիվությունների ժամանակ Finlandia Vodka-ի պաշտոնական Facebook-յան էջում արված գրառումները հասանելի դարձան 271,905 օգտատիրոջ:

 


FINLANDIA. ՍՏԵՂԾԻ´Ր ՔՈՆԸ
FINLANDIA. ՍՏԵՂԾԻ´Ր ՔՈՆԸ
FINLANDIA. ՍՏԵՂԾԻ´Ր ՔՈՆԸ
FINLANDIA. ՍՏԵՂԾԻ´Ր ՔՈՆԸ
FINLANDIA. ՍՏԵՂԾԻ´Ր ՔՈՆԸ

«Վայելի´ր արտասովորը, ստեղծի´ր քոնը» BTL արշավի շրջանակում նաև վեց տարբեր սուպերմարկետում մեր ներկայացուցիչը հաճախորդներին ներկայացնում էր Finlandia Vodka-ի համային օղիները՝ նրանց առաջարկելով համտեսել այդ պահին պատրաստվող կոկտեյլներից մեկը: Գնորդները որպես նվեր ստանում էին նաև փոքր գրքույկ, որում ներառված էին Finlandia Vodka-ի համային օղիներով կոկտեյլներ պատրաստելու հինգ բաղադրատոմս։

Արդյուքնում՝ մեկ ամսում բարերում կոկտեյլ պատրաստեց 625, իսկ սուպերմարկետներում այն փորձեց 500 մարդ։

 


FINLANDIA. ՍՏԵՂԾԻ´Ր ՔՈՆԸ
FINLANDIA. ՍՏԵՂԾԻ´Ր ՔՈՆԸ
FINLANDIA. ՍՏԵՂԾԻ´Ր ՔՈՆԸ
loading